Հասարակություն Պատահարներ 

Երևանում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. վերջինը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ զանգվածում

analitik.am

Այսօր` մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են Mercedes մակնիշի 86 QN 086 համարանիշի և BMW X5 մակնիշի 01 DD 086 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու կանաչ զանգվածում: Վթարի վայր է ժամանել «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից