Ռազմական 

Հայաստանում այլընտանքային զինծառաայութունից բոլոր օգտվողները եհովայի վկաներ են. «Իրավունք»

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. «Արդյոք ՀՀ-ին պետք Է այլընտրանքային զինծառայությունը։ Սա այն հարցերից Է, որը հնչեց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Տարբեր տեսակետներ հնչեցին։ Մի մասը կարծում է, որ այլընտրանքային զինծառայությունից օգտվողներն այնքան քիչ են, որ դրանից մեր անվտանգությունը չի տուժում, մի մասի կարծիքով էլ՝ պետք է այլընտրանքային զինծառայողների ներուժն օգտագործել Արցախում, որտեղ կամավորական աշխատանքի կարիք կա։

«Իրավունքը» պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու 2014-2015-ին քանի՞ քաղաքացի է օգտվել այլընտրանքային զինծառայությունից։ Օգտվողները ավելի շատ Երևանի՞ց են, թե՞ մարզերից։ Կոնկրետ ո՞ր մարզերից են օգտվել այլընտրանքային զինծառայությունից։ Կրոնական ո՞ր փոքրամասնության ներկայացուցիչներն են օգտվում զինծառայության այս տեսակից։ Հաշվի առնելով ռազմական գործողություններից հետո Արցախի Թալիշ գյուղի վիճակը՝ հնարավո՞ր է այլընտրանքային զինծառայությունից այս տարի օգտվողները ծառայությունն անցնեն Թալիշում, օրինակ, մասնակցեն Թալիշ գյուղի վերականգման աշխատանքներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից