Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը Թուրքիան վերածում է ավտորիտար պետության. Եվրախորհրդարանի նախագահ

analitik.am

Թուրքիան վերածվում է ավտորիտար պետության, նման կարծիք հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես  է Թուրքիան Էրդողանի օրոք դառնում մեկ մարդու պետություն»,-Շուլցի խոսքերն է մեջբերում Politico թերթը:

Եվրախորհրդարանի նախագահի խոսքերով, Եվրամիությունը պետք է հասկացնել տա Թուրքիայի նախագահին, որը իշխանությունը մեկ անձի ձեռքում կենտրոնացնելն անընդունելի է:

Շուլցը նաև ևս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը Թուրքիայի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցի մասով՝  նշելով, որ դա տեղի  կունենա միայն այն դեպքում, եթե Անկարան կատարի բոլոր 72 պահանջները:

Նույն շարքից