Թուրքիան վերածվում է ավտորիտար պետության, նման կարծիք հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիան Էրդողանի օրոք դառնում մեկ մարդու պետություն»,-Շուլցի խոսքերն է մեջբերում Politico թերթը:
Եվրախորհրդարանի նախագահի խոսքերով, Եվրամիությունը պետք է հասկացնել տա Թուրքիայի նախագահին, որը իշխանությունը մեկ անձի ձեռքում կենտրոնացնելն անընդունելի է:
Շուլցը նաև ևս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը Թուրքիայի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցի մասով՝ նշելով, որ դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Անկարան կատարի բոլոր 72 պահանջները: