Ֆեյսբուք 

Պետական աշխատողներն «արտոնյալ» չեն

analitik.am

Տաթև Տիգրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեկ շաբաթ է, ինչ ակտիվորեն քննարկվում է ծառայողական մեքենաների կրճատման հարցը: Երբ հայտարարվեց մեքենաների թվի կրճատման մասին, հանրության շրջանում հակասական տեսակետներ առաջացան: Ոմանք համոզված են, որ այս քայլը դրական կանդրադառնա պետական միջոցների խնայողության տեսանկյունից. վառելիքի, սպասարկման համար նախատեսված գումարների տնտեսում և այլն: Ոմանք էլ ասում են՝ լավ է, որ մեքենաները կրճատում են, բայց վատ է, որ վարորդներն առանց աշխատանքի են մնում:

Չի կարելի չնկատել, որ կան մի շարք ծախսեր (ներկայացուցչական ծախսերի, ծառայողական մեքենաների, գործուղումների հետ կապված), որոնց կրճատումը կարող է դրական ազդեցություն ունենալ տնտեսության զարգացման վրա: Ուստի պետբյուջեի առանց այն էլ սուղ միջոցներն անհրաժեշտ է ծախսել խնայողաբար` ուղղելով առավել հրատապ սոցիալական խնդիրների լուծմանը: Բացի այդ, պետք է կոտրել հանրության շրջանում առաջացած կարծրատիպը, թե պետական ապարատում աշխատող մարդիկ «արտոնյալ» են, հարկատուի հաշվին իրենց շքեղություններ են թույլ տալիս:

Նշենք, որ կրճատումներ լինելու են բոլոր նախարարություններում և գերատեսչություններում, բացի ոստիկանությունից, ԱԱԾ-ից, Քննչական կոմիտեից, փրկարար ծառայությունից, և պաշտպանության նախարարությունից: Նախատեսվում է մեքենաները կրճատել փուլային տարբերակով. առաջին փուլում նախատեսված է կրճատել մոտ 800 մեքենա: Այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, բյուջեից ուղղակի և անուղղակի ֆինանսավորվող մեքենաների թիվը կրճատվել է 798-ով:
Ի դեպ, անցնող շաբաթվա ընթացքում լրացուցիչ կրճատվել է 30 ավտոմեքենա:

Նույն շարքից