Գլխավոր Ռազմական 

Ռուսաստանը պատրաստ է քննարկել ավելի մեծ թվով հայ զինվորականներ իր բուհերում ընդունելու հարցը. Շոյգու

analitik.am

Այսօր օգոստոսի 16-ին, Երևանում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի ՊՆ նախարարներ Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն: Հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են Անդրկովկասյան տարածաշրջանի անվտանգությանը և ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանը:

«Կարծում եմ, որ մենք այսօր կարող ենք քննարկել տարածաշրջանի անվտանգությանը և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վրաբերող հարցեր: Պլանը շատ դինամիկ է և նախատեսում է մեծ թվով միջոցառումներ»,-ասել է Շոյգուն՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստ է քննարկել ավելի մեծ թվով հայ զինվորականների ռուսական բուհերում ուսանելու հնարավորություն տալու հարցը:

Շոյգուն նաև շնորհակալություն է հայնել հայկական կողմին լավ ընդունելության համար և նշել է, որ սա ևս մեկ առիթ է երկու երկրների հարաբերությունների մասին խոսելու համար՝ ինչպես երկկողմ համագործակցության ֆորմատով, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Նույն շարքից