Քաղաքականություն 

Քլինթոնը Պուտինին անվանել է ծայրահեղ նացիոնալիզմի համաշխարհային բրենդի կնքահայր

analitik.am

ԱՄՆ նախագահական ընտրություններում թեկնածու Դոնալդ Թրամփը զբաղված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գովաբանելով: Այս մասին Նևադայում իր ելույթի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը, փոխանցում է Time-ը:

«Թրամփը խոսքեր չի խնայում Պուտինին գովաբանելու համար և առաջ է տանում պրոռուսական քաղաքականությունը: Նա ճանաչում է Ղրիմի անեքսիան, Արևելյան Եվրոպայում արձակում է Կրեմլի ձեռքերը և այլն: ԱՄՆնախագահները՝ սկսած Հարրի Թրումենից մինչև Բարաք Օբամա,  Ռուսաստանի հետ հարաբերություններում չեն կիսել Թրամփի մոտեցումը»,-ասել է Քլինթոնը:

Քլինթոնը միևնույն ժամանակ Պուտինին անվանել է ծայրահեղ նացիոնալիզմի  համաշխարհային բրենդի կնքահայր:

Նույն շարքից