Քաղաքականություն 

Զախարովան Քիրբիի խոսքերը նմանեցրել է «Ֆաս» հրամանի

analitik.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբիի այն հայտարարությանը, որ Սիրիայից գրոհայինները կարող են հարձակվել ռուսական քաղաքների վրա: Զախարովան մասնավորապես նշել է, որ դա նման է «Ֆաս» հրամանի:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, Քիրբին քննադատել էր Մոսկվային Դամասկոսին աջակցություն ցուցաբերելու համար և հնարավոր համարել սիրիացի գրոհայինների հարձակումը Ռուսաստանի քաղաքների վրա:

Քիրբին նաև խոսել էր այն մասին, որ ռուսական կողմը հնարավոր է ինքնաթիռներ կորցնի:

Նույն շարքից