Հասարակություն 

«Քարդաշյանների ընտանիքը» շոուի նկարահանումները դադարեցվել են

analitik.am

«Քարդաշյանների ընտանիքը» շոուի պրոդյուսերը հայտնել է, որ Փարիզում Քիմ Քարդաշյանի հետ կատարվածից հետո որոշում է կայացվել դադարեցնել շոուի նկարահանումները: Այս մասին հայտնում է Variety.com-ը. «Դեռ հայտնի չէ, թե երբ են վերսկսվելու նկարահանումները»,-ասել է պրոդյուսերը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ նոր եթերաշրջանի մեկնարկը տրվելու է հոտեմբերի 23-ին, ինչպես նախատեսվել է:

Ինչ վերաբերում է Քիմին, ապա նա արդեն վերադարձել է Լոս Անջելես և, ինչպես փոխանցում են ամերիկացի լրագրողները, նա կարծես թե հրաժարվել է իր թանկարժեք զարդերը ցուցադրելուց:

Նույն շարքից