Սպորտ 

Զիդանը խոսել է Ռամոսի ինքնագոլի մասին

analitik.am

Իսպանիայի առաջնության շրջանակներում «Սևիլիայից» կրած պարտությունից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իր թիմը պատրաստ է դրան, որ մի օր պարտվելու է: Այս պարտությամբ Արքայական ակումբն ընդհատեց անպարտելի խաղերի շարքը (40 հանդիպում): Վերջին անգամ սերուցքայինները պարտություն էին կրել 2016 թվականի ապրիլին «Վոլֆսբուրգի» դեմ խաղում:

«Պատրաստ էինք, որ մի օր պարտվելու ենք: Պետք է ընդունենք այս պարտությունը, սա ֆուտբոլ է: Ես միևնույնն է հպարտանում եմ իմ խաղացողներով: Իսկ ինչ վերաբերում է Ռամոսի ինքնագոլին, ապա դա որևէ բան չի փոխում: Նա այս թիմի առաջատարն է»,-ասել է Զիդանը:

Նույն շարքից