Գլխավոր Հասարակություն 

Ես խղճում եմ Տիգրան Ուրիխանյանին. Անի Հովհաննիսյան

analitik.am

Հաշվի առնելով այն փաստը, որ Տիգրան Ուրիխանյանը տարիներ շարունակ զբաղված է եղել մարդկանց գլխին գործ սարքելու միջոցով գումար վաստակելով, իր օգնականներին սուտ խոստումներ տալու դիմաց օգտագործելով, այնուհետև վտանգի ժամանակ միայնակ թողնելով, բանակից փախած մարդուն մամուլի խոսնակ նշանակելով և հովանավորելով, սեփական թիմակիցների, կուսակիցների, ինչպես նաև ղեկավարի գաղտնիքները տարբեր մարդկանց   միջոցով լրատվամիջոցներին վճարովի հիմունքներով տրամադրելով, մարդկանց հացի սեղանի հրավիրելով և ծեծ կազմակերպելով, ազդեցիկ բարեկամենրի դեմ ունեցած կոմպրոմանտները շահարկելու արդյունքում անպատիժ մնալով և մի շարք այլ անօրինական և անբարոյական  քայլեր կատարելով` ես ոչ միայն չեմ ներում  Տ.Ուրիխանյանին, այլ ամեն ինչ անելու եմ, որպեսզի  նա իմ դեմ սուտ հաղորդում տալու համար ենթարկվի պատասխանատվության: Հետևապես, հորդորում եմ նրան ինչպես Աժ ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո ներկայանալ նշանակված դատական նիստերին:

 Ես  Տիգրան Ուրիխանյանից ներողություն չեմ խնդրել, իսկ ինձանից ներողություն խնդրել էլ անիմաստ է, քանզի ես տղամարդկային և մարդկային հատկանիշներից զուրկ մարդուն ոչ թե ներում եմ, այլ` խղճում: Փաստացի,  Տ. Ուրիխանյանը «ՎՏԲ բանկ»-ից,  ըստ մամուլում տարածված լուրերի, ստացավ իր 90 միլիոնը, իմ դեմ սուտ հաղորդում տվեց, իսկ այժմ էլ խուսափում է ներկայանալ դատական նիստերին՝ փորձելով նախընտրական փուլում քողարկել այն հարցերը, որոնց պատասխանները հասարակությանն ավելի հստակ ցույց կտան, թե ինչ է նշանակում լինել Տիգրան Ուրիխանյան:

 Հերթական դատական նիստը կայանալու է մարտի 6-ին ժամը 12:00-ին, իսկ Տիգրան Ուրիխանյանի չներկայանալը հերթական անգամ կփաստի իր կողմից սուտ մատնություն կատարած լինելու փաստը, քանզի եթե քաղաքական գործիչն իրոք հանցագործության մասին հաղորդում տված լիներ իրական փաստերի մասին, ապա ամեն ինչ կաներ, որ «հանցագործը» պատժվեր, այլ ոչ թե  նախընտրական փուլում կթաքնվեր և սուտ բարեպաշտություն կխաղար:

 Վստահ եմ` ընտրություններից հետո, Տիգրան Ուրիխանյանը կգա դատարան, գուցէև կպնդի սուտ ցուցմունքը, քանզի ժողովրդից քվե ստանալու համար այլևս սուտ բարեպաշություն խաղալու կարիք չի լինի, սակայն գործի փաստերը ցույց  կտան նրա իրական դեմքը և կապացուցվի իմ անմեղությունը:

ՀՀ ԱՆ Աբովյան ՔԿՀ ապօրինի կալանքի տակ պահվող, Անալիտիկ կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյան

Նույն շարքից