Բարի օր Հասարակություն 

Սույն քրեական գործով մեղադրանքի հիմքում են դրվել անհայտ աղբյուրից ձեռք բերված նյութեր. Դատապաշտպան

analitik.am

Այսօր՝ մարտի 6-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիյանի գործով դատական երրորդ նիստը:

Նիստից հետո մեր թղթակցի հետ զրույցում Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ այսօր դատարանը շարունակել է հետազոտել գործում առկա փաստաթղթերը.  «Այսօր հասցրեցինք հետազոտել մինչև 13-րդ հատորում տեղ գտած փաստաթղթերը: Հետազոտված նյութերում բավականին շատ էին անթույլատրելի և ոչ վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես մի քանի հատոր միայն վերաբերում էր Արտակ Գալստյանի (Վանոյի Արտակ) գործերով անձնանց հարցաքննությանը:

Պետք է ասեմ հետևյալը՝ ամենահատկանշական հանգամանքներից մեկն այն է, որ սույն քրեական գործով մեղադրանքի հիմքում են դրվել անհայտ աղբյուրից ձեռք բերված նյութեր: Դրանք առանց դատարանի որոշման գաղտնալսումներ են և այլն: Թեև պետք է նշել, որ դրանք գլոբալ առումով մեղքը ապացուցողական մեծ նշանակություն չունեն: Դրանք, այսպես ասած, Անի Հովհաննիսյանի անձը սևացնող նյութեր են: Ես ներկայացրեցի դրանց անթույլատրելիության վերաբերյալ հիմքերը: Կարծում եմ, որ համապատասխան փուլում դատարանը կանդրադառնա դրանց և կհաստատի դրանց օգտագործման անթույլատրելիությունը»:

Սիմոնյանը նաև հայտնեց, որ Տիգրան Ուրիխանյանն այս դատական նիստին ևս չի ներկայացել, բայց  ներկայացել է նրա ներկայացուցիչը. «Իսկ ինչ վերաբերում է Ռուզաննա Ազրոյանի ցուցմունքի մասով տարածված հայտարարությանը, ապա բոլոր իրավաբաններին և ոչ իրավաբաններին հայտնի է, որ փաստաբանի և վստահորդի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելը Սահմանադրությամբ և օրենքներով անթույլատրելի է, իսկ բովանդակային առումով ինչ-որ մի անձի սուբյեկտիվ կարծիքը կամ ենթադրությունը չի կարող արժանահավատ կամ  անձի մեղավորության վերաբերյալ հիմնավորում լինել: Տարբեր անձինք տարբեր անձանց վերաբերյալ հեռախոսով շատ բաներ են ասում,  եթե բոլորին հավատանք կամ այդ ասեկոսներով անձին մեղավոր ճանաչենք, նշանակում է Ստալինյան ժամանակներին կմոտենանք»:

Անի Հովհաննիսյանի գործով դատական առաջին նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի գործով դատական երկրորդ նիստի տեսանյութը

Նույն շարքից