Հասարակություն 

Հանձնարարվել է օգտագործել հնարավոր բոլոր հարթակները

analitik.am

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքները: Ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` ներդրումային առաջարկների փաթեթներն արդեն ներկայացվում են ինչպես տեղի շահագրգիռ ներդրողներին, այնպես էլ արտերկրի գործընկերներին: Այս համատեքստում նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ են քննարկումներ կայացել, որի շրջանակում պայմանավորվածություններ են ձեռքբերվել ներդրումային փաթեթները նաև այդ խողովակներով պոտենցիալ ներդրողներին հասանելի դարձնելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել երկարաժամկետ ներդրումային նոր ծրագրերի մշակման ուղղությամբ աշխատանքներն ու համագործակցելով շահագրգիռ բոլոր կառույցների հետ` հնարավոր բոլոր հարթակներն օգտագործել դրանք պատշաճ ներկայացնելու համար:

Նույն շարքից