Տնտեսություն 

Ինչու են սպառնում «Փեթակ», «Սուրմալու», «Առինջ մոլ» առևտրի կենտրոնների աշխատակիցներին. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը հարկային մարմինների ուշադրությունը սևեռել է «Փեթակ», «Սուրմալու», «Առինջ մոլ» առևտրի կենտրոնների վրա: Հարկայինի աշխատակիցները գնում են այս առևտրի կենտրոններ և տեղի-անտեղի անհանգստացնում աշխատողներին, սպառնում, թե կտուգանեն:

Այս ամենի պատճառն այն է, որ վարչապետը փորձում է հիշյալ առևտրի կենտրոնների աշխատակիցներին բերել իր և Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցվող նոր առևտրի կենտրոն, որը գործելու է «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ՝ նախկին հաստոցաշինական գործարանի տարածքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից