Չգիտեմ, թե ինչ կլինի առաջիկա 5 տարվա ընթացքում. «Ռեալի» կիսապաշտպան

Չգիտեմ, թե ինչ կլինի առաջիկա 5 տարվա ընթացքում. «Ռեալի» կիսապաշտպան

«Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Թոնի Կրոսը հայտարարել է, որ մտադիր չէ այս ամառ հեռանալ Արքայական ակումբից: Նա նաև նշել է, որ երբեք չի վեադառնա գերմանական առաջնություն:

«Գերմանիայի առաջնություն ես չեմ վերադառնա, կարիերայիս այդ գլուխը փակված է: Ես չեմ վերադառնա «Բավարիա», հետևաբար չեմ խաղա Գերմանիայում: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի առաջիկա 5 տարվա ընթացքում, սակայն այս պահին իմ նպատակը «Ռեալում» խաղալն է»,-ասելէ գերմանացին: