Հասարակություն 

Էրդողանը Վաշինգտոնում որևէ բան չի արել ցուցարարների վրա հարձակված իր թիկնապահներին ետ պահելու համար /տեսանյութ/

analitik.am

Hill պարբերականը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգոտնում դիտում իր թիկնապահների և ցուցարարների միջև ծեծկռտուքը:

Տեսանյութն արել է Voice of America (VOA) Turkish հեռուստաընկերության աշխատակիցը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Էրդողանը դուրս գալիս ավտոմեքենայից, մի քանի վայրկյան դիտում ծեծկռտուքը, ապա հեռանում:

Հիշեցնենք, որ Էրդողանի թիկնապահները հարձակվել էին քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա, ինչի արդյունքում 10 մարդ էր հոսպիտալացվել:

Նույն շարքից