Սպորտ 

Գարիկ Մարտիրոսյանի կինը կատակել է Հենրիխ Մխիթարյանի լուսանկարի մեկնաբանություններում

analitik.am

Եվրոպայի լիգայի եզրափակիչում Հենրիխ Մխիթարյանի գոլից և «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակից հետո Ռուսաստանում բնակվող հայազգի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը լուսանկար էր հրապարակել  և գրել «Բրավո, Հենրիխ, առաջ ՄՅ»:

Բնական է, որ լուսանկարը բազմաթիվ լայքեր և մեկնաբանություններ էր հավաքել: Մեկնաբանություններից մեկի հեղինակն էլ հենց Մարտիրոսյանի կինն էր:

Ժաննա Լևինան կատակել է՝ մասնավորապես գրելով «Գարիկ, ես քեզ այսպիսի ծաղկամանի մասին էի ասում: Այն շատ գեղեցիկ կլիներ մեր ճաշասենյակում: Խնդրում եմ իմացիր Հենրիխից, թե որտեղից է այն վերցրել»:

Նույն շարքից