Սպորտ 

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի մասնակիցները հատեցին մրցաշարային հասարակածը

analitik.am

Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարում ինը տուրից հինգն արդեն խաղացվել է:

Առաջատարն ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Զուբովն է, որը վաստակել է 4.5 միավոր:

Եվս ութ շախմատիստ, 4-ական միավորով բաժանում են 2-ից 9-րդ տեղերը: Նրանց շարքերում են հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Քոթանջյանը, միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանը եւ Տիգրան Հարությունյանը:

Հունիսի 26-ին կխաղացվեն 6-րդ տուրի պարտիաները:

Նույն շարքից