Սպորտ 

Օլիմպիական փառատոն. Թենիսիստ Արթուր Սողոյանն առաջին հաղթանակը տարավ

analitik.am

Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում հուլիսի 24-ին մրցումային առաջին օրն էր։

Թենիսիստների մրցաշարում Արթուր Սողոյանը 1/32 եզրափակչում համառ պայքարում հաղթել է սլովենացի Բլազ Վիդովիչին։ Հաջորդ խաղը Սողոյանը կանցկացնի հուլիսի 26-ին։ Աղջիկների պայքարում Եվա Ավետիսյանը մեկնարկային խաղում պարտվել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Մելոդի Հեֆթիին եւ դուրս մնացել հետագա պայքարից։

Գյոռում անձրեւոտ եւ մռայլ եղանակ էր։ Այդ պատճառով թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանի եւ Էվելինա Մարտիրոսյանի խաղերը հետաձգվել են։ Նրանք պայքարի մեջ կմտնեն այսօր։

Աթլետների պայքարում վազորդ Դավիթ Սարգսյանին չի հաջողվել 100 մետր վազքում մտնել կիսաեզրափակիչ:

Նույն շարքից