Ես և իմ նման շատերը իրենց զոհն ենք

Ես և իմ նման շատերը իրենց զոհն ենք

Ասյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շատ ցավալի է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ոչ միայն վատ է սպասարկում, այլ այն վերածել են շուկայական բիզնես կենտրոնի: Տալիս են տուրիստական վիզաներ իրենց աշխատակիցների բարեկամներին և ծանոթներին, նաև համագործակցում են մի քանի տուրիստական ընլերությունների հետ, դրամական պարգևներով և թանկարժեք նվերներով վիզաներ տրամադրում: Ես՝ Աստղիկ Սարգսյանս, 2015 թվականին ամուսնացա ֆրանսիայի քաղաքացու հետ, ունեմ 12 տարեկան դուստր: Մինչ ամուսնությունս՝ ինձ առաջին հուզող հարցը տվեցի Մարիցա Բշտիկյանի՝ Դեսպանատան ֆրանսիացիներին սպասարկող ծառայության պատասխանատուին երեխայիս Ֆրանսիա տանելու վերաբերյալ: Նա շատ բարի պատասխանեց, որ մեկ տարևի հետո իմ երեխային կարող եմ տանել՝ թաքցնելով բարդությունները: Արդեն երկրորդ անգամ դիմում եմ իմ անչափահաս երեխային տուրիստական կարճաժամկետ վիզա տրամադրելու համար ՝շատ լավ ծանոթ լինելով օրենքներին: Երեխաս չի ցանկանում մշտապես բնակվել ինձ մոտ, կան պատճառներ դրա համար: պարզապես ուզում եմ, որ այս անցումային տարիքում գոնե ամառային և ձմեռային արձակուրդներն ինձ մոտ անցկացնի, սակայն մերժում են և նույնիսկ խոսելու և բացատրելու հանարվորություն չեն տալիս: Ընդհակառակը՝ մարդկանց հետ վերաբերում են խիստ սառը, անմարդկային և անբարյացկամ, նման վերաբերմունքի արժանացա Հյուպատոսի տեղակալ տիկին Բոդանից, ով հոդաբաշխ բացատրությւոն չկարողացավ տալ երեխայի վիզայի մերժման համար: Ամբողջ աշխարհում չկա նման օրենք, որ անչափահասը իրավունք չունենա հյուրընկալվելու ծնողին: Ես և իմ նման շատերը իրենց զոհն ենք: Կարծում եմ չի կարելի մարդկանց սին հույսեր տալ և փաստորեն խաբել ու չկարողանալ բացատրել պատճառները: