Աբրահամյանների սեղանին է դրվել Նորաշենի ղեկավարի հետ տեղի ունեցած պատմության դոսյեն. «Հրապարակ»

Աբրահամյանների սեղանին է դրվել Նորաշենի ղեկավարի հետ տեղի ունեցած պատմության դոսյեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ լավատեղյակների` մինչև վերջին վայրկյանը Աբրահամյանները փորձել են պայքարել՝ աթոռանիստ Արտաշատը և Այնթապն իրենց տիրապետության տակ պահելու համար: Սակայն նրանց սեղանին է դրվել Նորաշեն համայնքի ղեկավարի հետ տեղի ունեցած պատմության դոսյեն, որին գյուղապետ էր «դարձրել» Հովիկ Աբրահամյանը, ապա փոխվել է մտադրությունը:

Հիշեցնենք` ԱԺ ընտրությունների օրերին կրակել էին Նորաշենի համայնքապետի ավտոմեքենայի վրա, նրան ոչինչ չէր եղել, իսկ վարորդը վիրավորվել էր:

Ըստ որոշ լուրերի` կրակողները եղել են Արտաշատի գազալցակայաններից մեկի աշխատակիցները, իսկ լցակայանը պատկանում է Աբրահամյաններին: Ըստ տեղացիների` ընտրությունների ժամանակ գյուղապետին ասված է եղել չաշխատել ՀՀԿ-ի օգտին, սակայն նա չի լսել «վտակների» հորդորը և պայքարել է հանուն «գետակ» ՀՀԿ-ի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում