Ամերիկացի 10-ամյա տղան կարողացել է կոտրել մոր iPhone X-ի Face ID պաշտպանական համակարգը: Տեսանյութ, թե ինչպես է դա տեղի ունենում, հայտնվել է Յութուբում:
Սա ստիպել է ծնողներին անհանգստանալ, որ իրենց որդին կկարողանա իրենց սմարթֆոնի միջոցով գնումներ անել, կամ կարդալ վերջիններիս նամակներ:
Հարկ է նշել, որ iPhone X-ի շնորհանդեսի ժամանակ Apple-ը զգուշացրել էր, որ Face ID համակարգը կարող է վատ աշխատել 14 տարեկանից փոքր երեխաների հետ գործ ունենալիս:
Ավելի վաղ վյետնամական ընկերություններից մեկը դիմակ էր ստեղծել, որով հնարավոր է կոտրել, Apple-ի խոսքերով, աշխարհի ամենաապահով համակարգը: