Հասարակություն 

Ամերիկացի 10-ամյա երեխան կարողացել է կոտրել iPhone X-ի Face ID-ը

analitik.am

Ամերիկացի 10-ամյա տղան կարողացել է կոտրել մոր  iPhone X-ի Face ID պաշտպանական համակարգը: Տեսանյութ, թե ինչպես է դա տեղի ունենում, հայտնվել է Յութուբում:

Սա ստիպել է ծնողներին անհանգստանալ, որ իրենց որդին կկարողանա իրենց սմարթֆոնի միջոցով գնումներ անել, կամ կարդալ վերջիններիս նամակներ:

Հարկ է նշել, որ  iPhone X-ի շնորհանդեսի ժամանակ Apple-ը զգուշացրել էր, որ Face ID համակարգը կարող է վատ աշխատել 14 տարեկանից փոքր երեխաների հետ գործ ունենալիս:

Ավելի վաղ վյետնամական ընկերություններից մեկը դիմակ էր ստեղծել, որով հնարավոր է կոտրել, Apple-ի խոսքերով, աշխարհի ամենաապահով համակարգը:

Նույն շարքից