Սպորտ 

«Միլանի» երկրպագուները ստիպել են թիմի 18-ամյա դարպասապահին արտասվել

analitik.am

Իտալական «Միլանի» երկրպագուները հասել են այն բանին, որ թիմի երիտասարդ դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման հենց հանդերձարանում արտասվել է : Միջադեպի տեսանյութը շատ արագ հայտնվել է Յութուբում:

Իտալիայի գավաթի խաղարկության ¼ եզրափակիչում «Վերոնայի» դեմ խաղի ժամանակ իտալական գրանդի երկրպագուները պաստառ են պատրաստել, որի վրա գրված է եղել «6 միլիոն արժեցող բարոյական բռնություն: Մեր համբերությունը բաժակը լցվել է: Չքվիր և քեզ հետ տար մակաբույծ եղբորդ»:

Հանդիպումից հետո 18-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել զսպել արցունքները և արտասվել է հենց հանդերձարանում, որտեղ նրան օգնության է հասել «Միլանի» ավագ Լեոնարդո Բոնուչչին:

Նշենք, որ չեն դադարում խոսակցությունները, որ Դոննարումման տեղափոխվելու է կամ «Յուվենթուս» կամ «Ռեալ»:

https://www.youtube.com/watch?v=WwHXRlmYFhs

Նույն շարքից