Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Իրանական տանկերի հրդեհման առեղծվածը

analitik.am

Հունվարի 7-ին տեղական ժամանակով կեսօրին չինական Շանխայի մոտ բռնկվեցին իրանական խոշորագույն ծովատրանսպորտային ընկերությանը պատկանող «Սանչի» տանկերը: Իրանից Հարավային Կորեա նավթամթերք փոխադող այս տանկերը նախօրեին բախվել էին ԱՄՆ-ից Չինաստան մթերք տեղափոխող նավի հետ, որից հետո չինական նավն անկորուստ հասել էր նավահանգիստ, իսկ իրանական տանկերում մեկ օր անց հրդեհ բռնկվեց:

Փրկող առաքելությամբ դեպքի վայր ժամանած բազմաթիվ նավերին չհաջողվեց մարել հրդեհը կամ փրկել տանկերի վրա աշխատող 30 հոգանոց անձնակազմից որևե մեկին: Բռնկումից մոտ մեկ շաբաթ անց տանկերի վրա հուժկու պայթյուն է որոտում, այնուհետև նավը խորտակվում է:

Պատահարից անմիջապես հետո մասնագետները սկսեցին հաշվարկել հնարավոր կորուստները, որոնք ներկա պահին գնահատվում են մի քանի հարյուր միլիոն դոլար։ Միայն տանկերն ու բեռի գումարը գնահատվում է մոտ 150 միլիոն դոլար: Սակայն ապահովագրական մասնագետները պնդում են, որ թեև վնասի բուն փոխհատուցումն օրենքին չի հակասում, այն զուտ տեխնիկապես շատ դժվար կլինի իրականացնել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:

Իրանի 28 քաղաքացու կյանք խլած այս պատահարը ներքին անկարգությունների թիրախ դարձած ու դրա արդյունքում 25 զոհ ունեցող Իրանի հասարակության համար հերթական ծանր հարվածն էր տարվա սկզբին։

Նույն շարքից