Հասարակություն 

Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

analitik.am
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ 14:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Թումանյանի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Արթիկ–Ալագյազ, Գորիս–Սիսիան, Գորիս–Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից