Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօր մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրողը:
Մինչ մեղադրական ճառը, Սեֆիլյանը լքեց դահլիճը, քանի որ ներկա չէր Գևորգ Սաֆարյանը: Սեֆիլյանը հայտարարեց՝ եթե վերջինիս չբերեն, ինքը կլքի նիստերի դահլիճը և այդպես էլ վարվեց:
Իր ճառում մեղադրողն ապացուցված համարեց Սեֆիլյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքները՝ Սեֆիլյանի համար պահանջելով 11 տարի ազատազրկում, Գևորգ Սաֆարյանի համար՝ 4,5 տարի, Ներսես Պողոսյանի համար՝ 4 տարի:
Մյուս ամբաստանյալների համար մեղադրողը պահանջեց 2-4,5 տարի ազատազրկում: