Իրավական Հասարակություն 

11 տարի ազատազրկում՝ Սեֆիլյանի համար

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօր  մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրողը:

Մինչ մեղադրական ճառը, Սեֆիլյանը լքեց դահլիճը, քանի որ ներկա չէր Գևորգ Սաֆարյանը: Սեֆիլյանը հայտարարեց՝ եթե վերջինիս չբերեն, ինքը կլքի նիստերի դահլիճը և այդպես էլ վարվեց:

Իր ճառում մեղադրողն ապացուցված համարեց  Սեֆիլյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքները՝ Սեֆիլյանի համար պահանջելով 11 տարի ազատազրկում, Գևորգ Սաֆարյանի համար՝ 4,5 տարի, Ներսես Պողոսյանի համար՝ 4 տարի:

Մյուս ամբաստանյալների համար մեղադրողը պահանջեց 2-4,5 տարի ազատազրկում:

Նույն շարքից