Ռազմական 

Ռուսաստանը հաստատել է, որ Սիրիայում ամերիկացիների հետ բախման արդյունքում տասնյակ զոհեր ու վիրավորներ կան

analitik.am

Ռուսաստանի արտգործանախարարությունը հաստատել է, որ Սիրիայում մարտական գործողությունների ժամանակ Ռուսաստանի և ԱՊՀ անդամ երկրների տասնյակ քաղաքացիներ են տուժել: Հայտարարության մեջ միջևնույն ժամանակ նշվում է, որ տուժածները զինվորականներ չեն:

Հայտարարության մեջ խոսվում է այն մասին, որ օրեր առաջ տեղի ունեցած բախման ժամանակ գրանցվել են զոհեր, կան տասնյակ վիրավորներ:

ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտնում է, որ տուժածները Սիրիա են գնացել իրենց կամքով և տարբեր նպատակներով:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Սիրիայում ամերիկյան ուժերի հետ բախման արդյունքում հնարավոր է ՌԴ քաղաքացիներ են զոհվել:

Նույն շարքից