Առողջապահություն 

Հաջողությամբ իրականացվել է ցողունային բջիջների հինգերորդ փոխպատվաստումը

analitik.am

ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է ցողունային բջիջների հինգերորդ փոխպատվաստումը: Բազմակի միելոմա ախտորոշմամ 40-ամյա հիվանդի համար աուտոլոգ փոխպատվաստումը բուժման մի փուլ է, որը հնարավորություն կընձեռի վերադառնալու առօրյա կյանքին:

Փոխպատվաստումն իրականցրել են բաժանմունքի բժիշկները` տնօրեն Սմբատ Դաղբաշյանի և Ֆրանկֆուրտի կլինիկայի բժիշկ, բ.գ.դ. Ուլրիխ Բիթսի գլխավորությամբ։ Գերմանացի պրոֆեսորն արդեն երրորդ անգամ է մասնակցում հայ բժիշկների թիմի կողմից իրականացվող  փոխպատվաստումներին։ Նա նշել է, որ երևանյան կլինիկայում արվում է այն ամենը, ինչ Գերմանիայում։ Ուլրիխ Բիթսն այս անգամ ևս կմասնակցի նաև հիվանդի հետփոխպատվաստումային շրջանի հսկողությանը:

Ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստումը, որպես բջջային թերապիայի բաղադրիչ, աստիճանաբար իր տեղն է զբաղեցնում հայաստանյան բժշկական ծառայությունների ցանկում՝ բուժման մեծ հնարավորություններ ընձեռելով արյունաբանական, ինչպես նաև այլ ախտաբանություններով տառապող հիվանդների համար:

40-ամյա Սարգիսը լավատես է և վստահ, որ մշակված և սառեցված իր իսկ ցողունային բջիջների փոխպատվաստումն արդյունավետ է լինելու։

Նույն շարքից