Սպորտ 

Ռուսաստանցի գործարարը ֆուտբոլային հանդիպման ժամանակ ատրճանակով հարձակվել է մրցավարի վրա

analitik.am

Հունական ՊԱՕԿ և ԱԵԿ ֆուտբոլային ակումբների միջև հանդիպումն ընդհատվել է ՊԱՕԿ-ի նախագահ ռուսաստանցի գործարար Իվան Սավվիդի պատճառով:

Ինչպես հայտնում է Eurosport-ը, հանդիպման 90-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց է նշանակել ԱԵԿ-ի դարպասին, որն ավարտվել է դարպասի գրավմամբ: Սակայն մրցավարը գոլը չի հաշվել, ինչից հետո ՊԱՕԿ-ի նախագահը դուրս է եկել մարզադաշտ և հարձակվել մրցավարի վրա: Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որ հարձակման պահն Սավվիդիի մոտ ատրճանակ է եղել:

Միջադեպի պատճառով հանդիպումն այդպես էլ չի ավարտվել:

 

Նույն շարքից