Հայաստան Քաղաքականություն 

Նալբանդյանը հրաժարվում է մեկնաբանել 5 շրջաններն Ադրբեջանին հանձնելու մասին հայտարարությունները

analitik.am

Այսօր՝ մարտի 20-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվեց մեկնաբանել ռուսաստանցի քաղաքագետների հայտարարությունները, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություների սեղանին դրված է 5 շրջաններն Ադրբեջանին հանձնելու հարցը:
Նալբանդյանը նշեց, որ հարցի պատասխանը փոխարտգործնախարարը տվել է. «Դուք կարծում եք, որ ամեն օր հարցնեք, ուրեմն ամեն օր տարբեր պատասխաննե՞ր է լինելու»:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ նման բան չկա և բավարար է ադրբեջանական ցանկությունները տիրաժավորել:

Նույն շարքից