Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը ևս կարող է արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին

analitik.am

ԱՄն ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել երկրի նախագահ Դանոլդ Թրամփին արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին՝ կապված Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման սկանդալի հետ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրին:

Հեռուստաընկերությունը նշում է, որ Թրամփը համապատասխան դիմումը կարող է ստանալ արդեն հաջորդ շաբաթ: Փաստաթղթում նշված չէ, թե թվով քանի դիվանագետ պետք է արտաքսվի: Եթե Թրամփն ամեն դեպքում որոշի գնալ այդ քայլին, դա տեղի կունենա առաջիկա օրերի ընթացքում: CNN-ի աղբյուրը հավելել է, որ Վաշինգտոնում ցանկանում են հասկանալ, թե ինչ է անելու ԵՄ-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ եվրոպական մոտ 20 երկիր արդեն պատրաստակամություն է հայտնել արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին:

 

Նույն շարքից