Միջազգային Քաղաքականություն 

Եվրոպայի հսկաները մարտի 26-ից կսկսեն արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին

analitik.am

Եվրոպական մոտ 20 երկիր պատրաստ է հետևել Մեծ Բրիտանիայի օրինակին և արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին՝  Սոլսբերիում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման սկանդալի հետ կապված: Այս մասին հայտնում է The Times-ը՝ նշելով, որ այդ կերպ վերոնշյալ երկրներն իրենց աջակցությունն են հայտնելու Լոնդոնին:

Ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու գործընթացն ամենայն հավանականությամբ սկսվելու է արդեն մարտի 26-ից:

The Times-ը նշում է, որ ակցիային մասնակցելու են Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իռլանդիան, Նիդերլանդները, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Չեխիան, Դանիան և ևս 10 երկիր:

Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, թե մտադիր է համոզել եվրոպական երկրներին արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին:

 

Նույն շարքից