Հասարակություն 

ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել ամենածեր հանցագործին

ԱՄՆ Ալաբամա նահանգում մահապատժի են ենթարկել 83-ամյա Ուոլթեր Մուդիին, ով համարվում էր աշխարհի ամենածեր հանցագործը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ուոլտեր Մուդին ազատազրկման էր դատապարտվել 1989 թվականին, շրջանային դատավորին և իրավապաշտպանին սպանելու համար: Քննությունը կարողացել էր ապացուցել, որ Մուդին փոստով ռումբ է ուղարկել վերջիններիս: Մուդին մինչև կյանքի վերջին վայրկյանը հերքել է բոլոր մեղադրանքները:

Ինչպես արդեն նշեցինք, Մուդին մահապատժի ենթարկված ամենածեր հանցագործն է: Նախորդ ռեկորդը պատկանում էր Ջոն Նիքսոնին, ով մահապատժի ենթարկվեց 77 տարեկան հասակում:

 

  • 67
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    68
    Shares

Related Articles