Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է բացել բոլոր ճանապարհները, թույլ տվեց, որ համբուրեն իրեն ու հեռացավ քննարկումների

analitik.am

Երևանում երթի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արդեն Հանրապետության հրապարակում են: Դիմելով քաղաքացիներին՝ Փաշինյանն ասաց, որ պետք է ժամը 16:00-ի դրությամբ հանրապետության բոլոր ավտոճանապարհներն ապաարգելափակվեն, որպեսզի մարդիկ կարողանան գալ և մասնակցել ժամը 19:00-ին կայանալիք հանրահավաքին:
Փաշինյանը խոսեց նաև կարգազանց վարորդների մասին՝ նշելով, որ պետք է անել ամեն ինչ նման դեպքերից խուսափելու համար: Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով, նման վարորդների դեմ պայքարում պետք չէ խորշել ոստիկաններին դիմելուց:
Ապա Փաշինյանը հայտարարեց, որ պետք է հեռանա քննարկումների մասնակցելու համար՝ նշելով, որ կարևոր հանգրվանի է հասել պայքարը և պետք է որոշումներ կայացվեն:

Ապա Փաշինյանը թույլ տվեց հավաքվածներից մի քանիսին համբուրել իրեն, մի քանիսին՝ որ ձեռք տան իր ձեռքերին և «Նիկոլ վարչապետ» վանկարկումների ներքո հեռացավ հրապարակից:

Նույն շարքից