Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Եվրամիության հայտարարությունը՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին

analitik.am

Եվրամիությունն աջակցում է Հայաստանին և Հայաստանի ջանքերին՝ բարգավաճող և ժողովրդավար հասարակություն կառուցելու հարցերում: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչը:

ԵՄ ներկայացուցիչը նշել է, թե ծայրաստիճան կարևոր է, որ Հայաստնում տիրող իրավիճակի կողմերը, այդ թվում՝ իրավապահները և իրենց կարծիքը հայտնող քաղաքացիները խուսափեն առճակատումից և զսպվածություն ու պատասխանատվություն ցուցաբերեն, ինչպես եղել է վերջին օրերի ընթացքում:

ԵՄ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ աջակցում է երկխոսությանը` հաշվի առնելով նոր կառավարության ժողովրդավարական ձևավորումը՝ Սահմանադրության և բոլոր հայերի շահերին համապատասխան:

Հիշեցնենք, որ այսօրվանից Հանրապետությունում բողոքի ակցիաները վերսկսկվել են:

 

Նույն շարքից