Միջազգային Քաղաքականություն 

Հայաստանն ու Լատվիան ունեն մեծ ներուժ զարգացնելու համագործակցությունը. Մարիս Կուչինսկիս

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Մարիս Կուչինսկիսը.

Ձերդ Գերազանցություն,

Լատվիայի Հանրապետության կառավարության անունից ուզում եմ Ձեզ փոխանցել իմ ամենաջերմ շնորհավորանքները ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր ընտրության կապակցությամբ:

Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ իմ իրական համոզմունքը հայտնել, որ Հայաստանն ու Լատվիան ունեն մեծ ներուժ զարգացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:

Ձե՛րդ Գերազանցություն, խնդրում եմ ընդունեք, իմ խորին հարգանքների հավաստիքը:

Նույն շարքից