Հասարակություն Մշակույթ 

Քաղաքը վերջին հրաժեշտն է տալիս Լևոն Խեչոյանին

analitik.am

Քաղաքը վերջին հրաժեշտն է տալիս մեծ մարդուն, հանճարեղ գրողին ու հայրենասեր քաղաքացուն...


Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականին Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983 թվականին ավարտել է մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Անդրանիկ ժողովածուն՝ «Խնկի ծառերը», լույս է տեսել 1991 թվականին։ «Ապա հրատարակվել են «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (1995 թ.), «Սև գիրք, ծանր բզեզ» (1999 թ.), «Տան պահապան հրեշտակը» (2002 թ.), «Ձայներ և տեսիլներ» (2006 թ.), «Փուշը, հայր, փուշը» (2011թ.), «Հունիսի հինգը և վեցը», «Հողի դողը», «Պատմվածքներ և հարցազրույցներ» (2013թ.) իսկ շուտով կհրատարակվի նրա «Մհերի դռան գիրքը» նոր վեպը:


Ահա այսպիսի կենսագրություն...


Արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան առիթով հանրային արձագանքը, որ առկա է սոցիալական ցանցերում, մտորումների տեղիք է տալիս՝ հանդիսանալով Հայաստանում առկա կարևորագույն, հիմնաքարային բացերից մեկի հանդեպ հասարակության ենթագիտակցական զգայունակության դրսևորում: 


Մարդիկ սգում են Լևոն Խեչոյանի մահն ինչպես հարազատի: Ոչ ինչպես մեծ մարդու, հանճարեղ մարդու, տաղանդավոր, հանրահայտ մարդու, այլ ինչպես հարազատի: Դա հարազատ մտավորականի հանրային պահանջի, ներքին պահանջի դրսևորումն է: 

Հայաստանում շատ կան տաղանդավորներ, հայտնիներ, հանրահայտներ, դափնեկիրներ, նույնիսկ գուցեև հանճարեղներ, և, անշուշտ, Լևոն Խեչոյանն էլ այդ ամենի կրողներից էր, բայց նրա կորուստը հանրության զգալի մասը զգում է որպես հարազատի կորուստ, որովհետև Հայաստանում կա հանրությանը հարազատ մտավորականի պակաս:



Հ.Գ. «Անալիտիկ» կենտրոնի ողջ անձնակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին՝ մեծ մարդու մահվան կապակցությամբ:

Նույն շարքից