Առողջապահություն 

Հակաբիոտիկների դարաշրջանը մոտենում է իր ավարտին

analitik.am

ԱՀԿ տվյալներով՝ արդեն 2020թ.-ին գոյություն ունեցող հակաբիոտիկների 80%-ը անարդյունավետ կլինեն, քանի որ բակտերիաները նրանց նկատմամբ կայունություն են ձեռք բերում:


Այնուամենայնիվ, բժիշկները չեն հուսահատվում և առաջարկում են նոր հակաբիոտիկներ ստեղծել,որոնք ունակ կլինեն պայքարել բակտերիաների դեմ:


Տեխաս նահանգի համալսարանի գիտնականներ Ռի Յանգը և նրա կոլեգաները ընտրել են բակտերիաֆագերին, որոնք ամենաուժեղ հակացուցիչն են բակտերիաների: Այս վիրուսները ունակ են սպանելու բակտերիաներին:  «Բակտերիոֆագերը գոյություն ունեն նաև մարդու օրգանիզմում, բացատրում է Ռի Յանգը,- մարդու ԴՆԹ-ի 90%-ը կազմում են հենց բակտերիաֆագերը»:


Բակտերիաֆագերը հեշտությամբ ծրագրավորվում են և կարող են պայքարել վտանգավոր բակտերիաների դեմ: Նրանց միակ առավելությունը գոյություն ունեցող հակաբիոտիկներից այն է, որ նրանք անվտանգ են ստամոքս-աղիքային տրակտի համար:

 

«Օրինակ, մենք կարող ենք ստեղծել կոկտեյլ բակտերիաֆագերից, որոնք սպանում են խոլերայի բակտերիաները, բայց անվտանգ են մյուս բակտերիաների համար, այդ թվում նաև ստամոքս-աղիքային տրակտի համար»:

 

Հիմնական դժվարությունը, որի հետ բախվում են, բժշկական բյուրոկրատիան է: Հիվանդների հետ հետազոտությունները սկսելու համար, բազմաթիվ թույլտվություններ են անհրաժեշտ, որոնք էլ դժվարացնում և դանդաղեցնում են աշխատանքի ընթացքը:

Նույն շարքից