Առողջապահություն 

Նոր վակցինան օրգանիզմը պաշտպանում է օրգանիզմը մաշկի քաղցկեղից

analitik.am

Մելանոման քաղցկեղի ամենաագրեսիվ և ամենատարածված տեսակներից մեկն է ԱՄՆ-ում, ինչպես նաև մահացություն առաջացնող ամենատարածված չարորակ ուռուցքային հիվանդություններից մեկը, որը հանդիպում է երիտասարդների շրջանում: Ընդ որում հիվանդացության մակարդակը օր օրի ավելանում է. Այսօր յուրաքանչյուր 50 մարդուց մեկը հիվանդ է մելանոմայով, այն դեպքում, երբ 1960-ականներին այդ ցուցանիշը կազմում էր 1-ը՝ 600-ից:

Վիրահատական միջամտություն կարող է հաջողված լինել, եթե հիվանդությունը հայտնաբերվում է զարգացման վաղ շրջանում: Եթե քաղցկեղը տարածվել է մարմնի այլ մասերում, ապրելու ժամանակահատվածը նշվում է հինգ տարի առավելագույնը և դա էլ դեպքերի 15- 20%-ի դեպքում:

«Դա վտանգավոր, անտանելի և քայքայիչ հիվանդություն է, որը սկսվում է մաշկի վրա և կարող է տարածվել ամբողջ մարմնով, նշում են գիտնականները, ովքեր հետազոտություն են անցկացրել մետաստազներով մելանոմայով հիվանդների շրջանում:

Ինովացիոն վակցինայի ստեղծման համար գիտնականները վերցնում են իմունային համակարգի բջիջների մի մաս՝ «Т կիլլերների սպանողներին»: Այնուհետև նրանց գենետիկորեն մոդիֆիկացնում են լաբորատորիաներում: Т-գենում ներդրվում են երկու գեներ այնպես, որ նրանք ճանաչեն քաղցկեղի բջիջը՝ որպես ոչ նորմալ և սպանել դրանց:

Նույն շարքից