Ֆեյսբուք 

Լառոշֆուկոն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

analitik.am

Թագուհի Դավթյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


«Չորրորդ Իշխանություն» թերթի հերթական համարում «Հիշողության և քելեխի տարբերությունը» խորագրի ներքո գրված է. «Ցեղասպանության 100-ամյակը մեր ձայնն աշխարհին լսելի դարձնելու փայլուն հնարավորություն է: Պրոբլեմն ընդամենը ասելիքի բացակայությունն է: Այնպիսի ասելիքի, որը կբխեր Հայաստանի շահերից, և ոչ թե այլոց կստիպեր ցավակցել Հայաստանին՝ սեփական շահերից ելնելով»:



Առիթը կրկին Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վավաշոտ ամբիցիաներն են, որոնք այս անգամ անհագուրդ դրսևորվել են Ցեղասպանության Հռչակագրի կապակցությամբ, որն ընդունվել է պաշտոնապես, Հայաստանի և Սփյուռքի լայն շրջանակների ակտիվ մասնակցությամբ:

 

Գաղտնիք չէ, որ Լ.Տ.Պ-ն մերժել և շարունակում է մերժել ազգային գաղափարախոսությունը, խորապես վշտացել է, որ Հռչակագիրը պահանջում է հիշել, ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը, ինչը չի տեղավորվում հայ-թուրքական տխրահռչակ հաշտեցման իր տեսլականի մեջ:



Եվ ահա, առաջացած տարիքի թե քաղաքական պատվերի արդյունքում ծեր աղվեսի գլխում սաղմնավորվել է ախտածին մի ալտերնատիվ հռչակագիր, որով նա պնդում է, թե Հայաստանը Ցեղասպանության ճանաչման խնդիրը չպետք է դարձնի իր արտաքին քաղաքականության հիմնաքարը, որ Թուրքիայի առջև չպետք է պահանջ դրվի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝ դա դիտելով վերջինիս ներքին գործը: Ավելին, Եվրոպային կոչ է արվում Հայոց Ցեղասպանության ճանաչումը չդիտել նախապայման Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում:



Ովքեր և ինչ շահեր են դրդում Լ.Տ.Պ-ին նման ստորաքարշ ռևերանսներ անել Թուրքիային և հիմնահատակ ոչնչացնել ՀՀ հիմնադիր նախագահի խարխլված հեղինակության վերջին փշրանքները:
«Քաղաքականության մեջ շատ կարևոր է այն, թե ինչը չի կարելի անել»: Սա ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ այն, ինչ այսօր անում է Լ.Տ.Պ-ն, իսկապես չի կարելի անել, որովհետև նրա մտքերը թե ձևով, թե բովանդակությամբ ապազգային են և հայոց պահանջատիրության թաղման դրույթներ են պարունակում:
Հենց այսպես էլ կարելի է հասկանալ «Չորրորդ իշխանության» վերնագրի իմաստը՝ հիշողության և քելեխի տարբերությունը:

Հ.Գ. «ՉԻ»-ին այսօրվա համարի բնաբան է օգտագործել Լառոշֆուկոյի հետևյալ խոսքերը. «Միայն մեծ մարդիկ կարող են ունենալ մեծ թերություններ»: Հրաշալի է ասված, միայն թե մեծ մարդիկ ասելով հանճարեղ Լառոշֆուկոն հաստատ նկատի չի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև վերջինիս թերությունները մառազմատիկայի ժանրից են:

Նույն շարքից