Հասարակություն 

Երթուղային դանդաղ մահ

analitik.am

Բոլորս էլ տեսել ու կարդացել ենք երթուղային տաքսիներում փակցված զգուշացումը՝ ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման մասին. «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգիրքը տրանսպորտային միջոցներում ծխելու համար սահմանում է տուգանք: Մասնավորապես՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 5000 դրամի չափով:

Վարորդները շատ դեպքերում հաշվի չեն առնում և շարունակում են ծխել հասարակական տրանսպորտում: Սակայն, մենք չենք պաշտպանում մեր իրավունքները՝ վտանգի տակ դնելով մեր և մեր հարազատների առողջությունը: Ուղևորը կարող է պահանջել վարորդից, որպեսզի նա չծխի և չվտանգի ուղևորների առողջությունը:  Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ այս հրամանին ո՛չ ուղևորներն են հետևում, ո՛չ էլ երթուղային տաքսիների վարորդները:  Այստեղից էլ հարց է առաջանում, արդյոք մեր հասարակությունը պատրաստ է պայքարել և թույլ չտալ  իր իրավունքների նկատմամաբ անհարգալից վերաբերմունք: Մենք չենք պայքարում, քանի որ մենք էլ ենք  խախտում հենց այդ օրենքը՝ չցանկանալով պաշտպանել մեր իրավունքները:

Հիշեցնենք, որ ծխախոտը վնասակար և կործանարար ազդեցություն է ունենում մարդու բոլոր օրգանների և դրանց բնականոն աշխատանքի վրա: Տարեցտարի ավելանում են հետազոտական նոր տվյալներ ծխելու վնասակարության վերաբերյալ: Բավականաչափ տարածում ունեցող այն կարծիքները, որ ծխախոտը «հանգստացնում է», «բարձրացնում է տրամադրությունը», «օգնում է դիմադրել սթրեսին» և այլն, միանշանակ թյուր են: Ընդհակառակը, ծխախոտն ուղղակիորեն նպաստում է անհանգստության զգացողության և դեպրեսիայի զարգացմանը և այն չի կարող օգնել մարդկանց, առավել ևս հոգեկան հիվանդներին: Ծխախոտի հասցրած վնասները ազդում են ոչ միայն ծխողի, այլև նրան շրջապատողների վրա:

 

Վարդուհի Երանոսյան

Նույն շարքից