Առողջապահություն 

Ո՞ր դեղամիջոցներն են «սպանում» լյարդը

analitik.am

Լյարդը այն օրգանն է, որն ավելի հաճախ, քան մյուս օրգանները, ենթարկվում է դեղապրեպարատների քայքայիչ ազդեցությանը: Դա առաջին հերթին պայմանավորված է բնության կողմից իրեն տրված ֆունկցիաներով. ցանկացած նյութ, այդ թվում նաև դեղերը,  որոնք  հայտնվում են օրգանիզմում, մինչև արյան մեջ ընկնելը, անցնում են լյարդի միջով, որտեղ բիոտրանսֆորմացվում են և չեզոքացվում թույներից:

 

Բիոտրանսֆորմացիան դեղապրեպարատների վերածումն է չեզոք, այսինքն ոչ ակտիվ միացությունների և նրանց պատրաստումն է՝ օրգանիզմից դուրս հանելուն:


Այդ փոխակերպումները հաճախ ստեղծում են ժամանակավոր միացություններ, որոնք լյարդի բջիջների համար կարող են ավելի վնասակար լինել, քան հենց ինքը՝ դեղապրեպարատը: Սովորական պայմաններում, եթե լյարդը առողջ է, այդ նյութերը արագ չեզոքանում են և դուրս գալիս օրգանիզմից:

Բայց կյանքում հաճախ է պատահում, որ մեր լյարդը ոչ ճիշտ սնվելու, ալկոհոլի, երկարատև և միաժամանակ մի քանի դեղապրեպարատներ ընդունելու արդյունքում, իսկ երբեմն էլ լյարդի խրոնիկական հիվանդության դեպքերում ծանրաբեռնվածություն է ձեռք բերում: Նման պարագայում վնասակար նյութերը կուտակվում են և բերում լյարդի «պարտության»:

 

 

Հաճախ են զարգանում արդյո՞ք լյարդի հիվանդությունները՝ պայմանավորված դեղերի օգտագործմամբ:


Ենթադրվում է, որ դեղերի օգտագործման բացասական հետևանքների 10%-ը կազմում են լյարդի հիվանդությունները: Սակայն իրականությունը տարբերվում է պաշտոնական թվերից, քանի որ ոչ ծանր դեղապրեպարատային հեպատիտների մի մասը չեն ախտրոշվում, հետևաբար նաև դրանք չեն հաշվառվում: Լյարդի հիվանդությունները՝ պայմանավորված դեղերի օգտագործմամբ, աճում են տարեցտարի: Ենթադրվում է, որ վերջին տասնամյակի ընթացքում  լյարդի ախտահարումները ավելացել են մոտ 10 անգամ: Նման աճը պայմանավորված է դեղապրեպարատների աճով և տարեց մարդկանց թվի աճով, ովքեր մեծ քանակությամբ և միաժամանակ մի քանի դեղապրեպարատ են օգտագործում, որն էլ կարող է լյարդի ախտահարման պատճառ հանդիսանալ:

Ո՞ր դեղամիջոցներն են առաջացնում լյարդի ախտահարումներ:

Լյարդը վնասելու հատկություն ունեն համարյա բոլոր դեղամիջոցները: Գոյություն ունեն ուժեղ պրեպարատներ, որոնք նախատեսված են ծանր հիվանդությունների համար և իհարկե, դրանք իրենց թունավոր ազդեցությունն ունենում են լյարդի վար: Բայց, որպես կանոն, այդ դեղամիջոցներն օգտագործվում են բժշկի հսկողությամբ, ինչը հնարավորություն է տալիս հետևել և ժամանակին վերացնել դրանց օգտագործումից բխող բացասական հետևանքները:

Իսկ ահա, բոլորիս քաջ հայտն պրեպարատները՝ անալգին, պարացետամոլ, ցիտրամոն, նոշպա և այլն,  վաճառվում են առանց դեղատոմսի  և օգտագործվում առանց բժշկի նշանակման:

 

Գոյություն ունի ևս մեկ ուշագրավ փաստ. Այսօր դեղերի շուկայում կան շատ կազմակերպություններ, որոնք թողարկում ե դեղապրեպարատներ՝ տարբեր կոմերցիոն  անվանումներով, բայց պարունակում են միևնույն պրեպարատը: Օրինակ շատ լայն տարածում ունեցող պրեպարատները՝  թերաֆլյու, պանադոլ, ռինզասիլ, պարունակում են միևնույն պարացետամոլը, բայց մենք շատ հաճախ միաժամանակ օգտագործում ենք դրանցից մի քանիսը հարբուխի դեմ: Նման դեպքերում առաջանում է պարացետամոլի չափից ավելի մեծ դոզա, որը կարող է յարդի ախտահարման պատճառ դառնալ:

 

Միաժամանակ շատ դժվար է որոշել որոշակի դեղամիջոցի ընդունման և լյարդի ախտահարման միջև կապը, որովհետև շատ հաճախ մարդիկ միաժամանակ մի քանի դեղապրեպարատ են ընդունում:

Լյարդի դեղապրեպարատային ախտահարման նշանակությունը մեծանում է՝ կապված յուրահատուկ հակադիոդների բացակայության հետ, որոնք կարող էին օգտագործվել ծանր հեպատոքսիկ հիվանդությունների հաղթահարման համար: Բացառություն է կազմում N-ացետիլցիստեինը, որն օգտագործում են պարացետամոլի չափից մեծ դոզան օրգանիզմից դուրս բերելու համար:

 

Հ.Գ. Լյարդի ախտահարումներից ու ցանկացած այլ բացասական հետևանքներից զերծ մնալու համար յորաքանչյուր դեղապրեպարատ պետք է օգտագործվի միայն բժշկի նշանակմամբ և նրա հսկողության ներքո:



Analitik.am

 

Նույն շարքից