Իրավական 

Մարդը և նրա իրավունքները տարբեր երկրներում

analitik.am

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից և սահմանում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Հռչակագիրը ստորագրած բոլոր պետությունները պարտավորվում են պահպանել հռչակագրի դրույթները: 

Պետությունները, պահպանելով հռչակագրի դրոյթները, կարող են ունենալ նաև միայն իրենց երկրին հատուկ օրենքներ, որոնցով սահմանվում են իրենց քաղաքացիների իրավունքները: Եվ այսպես՝


Իռլանդիան Եվրամիության միակ երկիրն է, որը չի ճանաչել տրանսեքսուալների քաղաքացիական իրավունքները: Այս երկրում սեռը փոխած մարդկանց չի թուլատրվում փոխել ծննդյան վկայականը: Դրանից սկսվում են բնակության թույլտվության և աշխատանքի իրավունքի հետ կապված խնդիրները: Երկրում չեն հաստատվում ամուսնություններ՝ սեռը փոխած մարդկանց միջև: Այս խնդիրն Իռլանդիայի համար շատ բարդ է, քանի որ երկրում ապրող տրանսեքսուալների  80% ինքնասպանության փորձեր են կատարել:




Ֆիլիպիններ-աշխարհի միակ երկիրն է, որտեղ արգելված են ամուսնալուծությունները: Ինչո՞ւ են Ֆիլիպիններում այդքան արժևորում ընտանիքը: Դա ոչ միայն ազգային առանձնահատկություն է:  Երկար տարիների ընթացքում կրոնը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն մարդկանց գիտակցության, այլև քաղաքացիական իրավունքների վրա: Ամուսնությունը տեղի էր ունենում երկրի վրա և ամրապնդվում էր երկնքում: Այդպես 300 տարի է եղել և գրեթե ոչինչ չի փոխվել:  Ըստ Ֆիլիպինների օրենքների՝ ամուսնացած զույգը  (կապ չունի, թե որտեղ է կայացել արարողությունը) չի կարող ամուսնալուծվել: Սակայն այն կարող է չեղյալ համարվել, եթե ամուսնական արարողության ժամանակ զույգից մեկը հոգեկան հիվանդ համարվի:



ԱՄՆ-ն միակ զարգացած երկիրն է, որը չի վճարում մայրերի դեկրետային արձակուրդը, այլ վճարում է մայրության աջակցության իրավունքը: Վերջին անգամ ԱՄՆ-ն այդ ոլորտում վիճակի բարելավման համար քայլեր էր ձեռնարկել 20 տարի առաջ:

Մայրերը կարող են հատուկ պայմաններով 12 շաբաթ տևողությամբ չվճարվող արձակուրդ վերցնել: Միայն մասնավոր սեկտորի աշխատակիցների 11%-ն ունի 6 շաբաթ տևողությամբ վճարովի արձակուրդի հնարավորություն:  Զարգացած երկրների մեծամասնությունում տրամադրվում է 6 ամիս կամ ավել տևողությամբ վճարովի դեկրետային արձակուրդ, ինչի շնորհիվ նորածինների մոտ նկատվում է ցածր մահացության աստիճան:

Մինչև վերջին ժամանակները ԱՄՆ-ն և Հարավային Աֆրիկան միակ պետություններն էին, որոնք չէին ապահովում իրենց քաղաքացիներին անհրաժեշտ բազմակողմ առողջապահությամբ: Հիմա ԱՄՆ-ն մնացել է բացարձակ միայնության մեջ: Առողջապահության աստիճանը կարելի է համեմատել երրորդ աշխարհի երկրների հետ:  











Իրան-աշխարհի միակ երկիրն է, որտեղ կարելի է հեշտությամբ գնել և վաճառել փոխպատվաստման համար օրգաններ: Մինչ բազմաթիվ երկրներ արգելում են օրգանների վաճառքը, որպեսզի դադարեցնեն աղքատների շահագործումը, որոշ մասնագետներ կարծում են, որ դրա օրինականցումն այդքան էլ բացասական երևույթ չէ, քանի որ միլինավոր հիվանդ մարդիկ ամբողջ աշխարհում մահանում են՝ սպասելով անհրաժեշտ օրգանը:  









Մավրիտանիայում մինչ օրս գոյություն ունի ստրկատիրությունը: Այն շատ աղքատ երկիր է, որտեղ ստրկատերերն ապրում են իրենց ստրուկներից ոչ ավելի լավ: Ստրկատիրության մեջ կա ռասիցմի տարր. ստրկատերեը սպիտակամորթ են, իսկ ստրուկները՝ սևամորթ: Հետաքրքիրն այն է, որ այդ հարցի շուրջ հետազոտություններ վարող լրագրողներին արտաքսում են երկրից:








Analitik.am


Նույն շարքից