Իրավական 

Ֆինանսական բուրգի գործ. Ի՞նչն է թաքցված քրեական գործի 12 հատորներում

analitik.am

Հանրահայտ «Ֆինանսական Բուրգի» գործով ընթացող դատաքննության ընթացքում ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը «աղաղակող» բացահայտումներ արեց. Ըստ նրա ամբողջ գործը եղել է քաղաքական պատվեր, ուղղորդվել է դրսից «սկայպի» միջոցով, և ինքը միջազգային դավադրության զոհ է:

 


Հայտնենք նաև, որ սույն գործով, որպես միակ ամբաստանյալ անցնում է Արթուր Անդրեասյանը, իսկ ոստիկանության արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաները քրեական գործով դարձել են վկաներ, ավելին` քիչ է մնացել դառնան տուժողներ:

 

Ինչևէ, ուսումնասիրելով քրեական գործի տասներկու հատորները, հանդիպում ես բավականին զարմանալի փաստերի՝ կապված մեր նույն «տուժող» նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

Այսպես՝  ծանոթանալով տուժողների ցուցմունքներին,  Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ցուցմունքին, ակամայից գալիս ես այն համոզմունքին, որ նախաքննություն իրականացնող մարմինը բավարար հիմքեր պետք է ունենար նրան մեղադրանք առաջադրելու, եթե ոչ բուն խարդախության սխեմային մասնակից լինելո, ապա գոնե թե ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք գնելու և քննությանը կեղծ ցուցմունք տալու համար:

 

Քանի որ գործով անցնող երկու տուժողները թե ցուցմունքներում, թե առերես պնդում են, որ 2013 թ.-ի մարտի 24-ին տուժողներից մեկից խարդախությամբ հափշտակված Բաղրամյան 77/8 տարածքում գումարային հարցերի շուրջ պարզաբանումների ժամանակ այլոց թվում ներկա է եղել և ակտիվ դերակատարություն է ունեցել:

 

Այդ մասին է վկայել նաև այն հանգամանքը,որ Կարեն Բաբակեխյանին պատկանող 091-41-22-** և 093-41-22-** հեռախոսահամարները սպասարկվել են հենց այդ տարածքի հարևանությամբ գտնվող ալեհավաքից: Կարեն Բաբակեխյանի ցուցմունքից երևում է, որ վարույթն իրականացնող քննիչի աչքից չի վրիպել այդ հանգամանքը,ավելին` նա հարցաքննության ժամանակ բավականին սուր հարցադրումներ է կատարել այդ մասին: Ստացված հոլիվուդյան կինոների մոտիվով պատասխաններից ակնհայտ երևում է, որ այդ առումով պետք է լիներ զարգացումներ, սակայն տեղի է ունենում հակառակը՝  հոլիվուդյան վարկածը գերակշռում է օրենքին և իրատեսական տրամաբանությանը:

 


Ամենազարմանալին այն է, որ Կ.Բաբակեխյանը` ցուցմունքում ինքն իրեն երկարատև օպերատիվ ստաժ ունեցող մարզային ոստիկանապետ անվանողը, իր այդ օրվա տեղակայման մասին «անկեղծ» խոստովանելուց հետո,խնդրում է վարույթն իրականացնող մարմնին այդ մասին չհայտնել տուժողներին, քանի որ եթե դա հրապարակայնացվի, ապա իրենից գումար կշորթեն:

 


Մի կողմ թողնելով Կարեն Բաբակեխյանի հոլիվուդյան ժանրով արված «անկեղծ» խոստովանության մանրամասները,քանի որ դրանք կրում են նեղ անձնական բնույթ,ակամայից չենք կարող չանրադառնալ հետևյալին.

 

Փաստացի պարզվում է,որ ՀՀ ոստիկանության այն ժամանակ գործող մարզային վարչության պետը իր բազմամյա աշխատանքով տեղյակ չի եղել ընթացքում այն մասին,որ քրեական գործի ավարտից հետո տուժողը իրավունք ունի ծանոթանալ քրեական գործի նյութերին, ավելին՝ անվճար ստանալ լուսապատճենները, և խնդրել այդ մասին վարույթն իրականացնող մարմնին, այն էլ գրավոր,առավել քան միամտություն է:

 
Երկրորդ՝ միայն այն փաստը, որ գործող մարզային վարչության պետը ինքն էլ է հասկանում ,որ կատարել է այնպիսի արարք, որ կարող է իրեն դարձնել շորթման օբյեկտ և ավելին` լինելով նախկին բարձրաստիճան ոստիկան` ընդհանրապես չի բացառում իրենից գումար շորթելու հանգամանքը՝  առավել քան արդարացնելով ՀՀ ոստիկանապետ Վ.Գասպարյանի կողմից ոստիկանության բարեփոխումների շրջանակներում նրա պաշտոնանկությունը: Իրոք, ո՞ւմ է պետք մի մարզային ոստիկանապետ, ով չի բացառում, որ իրենից կարող են գումար շորթել և որպեսզի դա տեղի չունենա, խնդրում է վարույթն իրականացնող մարմնին տուժողներին քրեական գործի պատճեները չտրամադրել:

 


Այն,  որ քրեական գործն ավարտվել է և տուժողները ծանոթացել են քրեական գործին, կատարված փաստ է, հետաքրքի՞ր է՝ արդարացել են արդյոք Կարեն Բաբակեխյանի մտավախությունները, եղե՞լ են նրա հանդեպ շորթման փորձեր:

 

Հ.Գ.  Խմբագրության մասնագետների կողմից այս պահին մանրակրկիտ ուսումնասիրվում են «Ֆինանսական բուրգի» քրեական գործի բոլոր 12 հատորները և այնտեղ առկա մեղմ ասած զարմանալի փաստերի մասին կհաղորդենք հանրությանը հաջորդիվ:

Նույն շարքից