Գլխավոր Վերլուծական 

Ռուսաստանը միջուկային հարվա՞ծ է նախապատրաստում «Իսլամական պետության» դեմ

analitik.am

Վերջերս Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում Պուտինը հույս հայտնեց, որ ահաբեկիչների դեմ պայքարում միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի զգացվի: Սակայն չբացառեց նաեւ իրավիճակի զարգացման նման տարբերակը:

Դա Սիրիայում օգտագործվող ռուսական հրթիռները հատուկ լիցքերով փոփոխելու առաջին մեսիջն էր, որ հնչեցրեց Կրեմլը: Առաջին, բայց, ակնհայտ է, որ ոչ վերջինը:
Իրականում միջուկային հարվածի հավանականությունը Ռաքքայում կամ ահաբեկիչների մասսայական կուտակման վայրերում գնալով առավել հավանական է դարռնում: Այս իրողոթյան օգտին են խոսում մի շարք անհերքելի գործոնները:

Նախեւառաջ, ԻՊ խմբավորումը դաժան մահապատիժների ու համաշխարհային արվեստի հուշարձանների մասսայական ոչնչացման արդյունքում այնքան ատելի է դարձել, որ ոչ մի տերություն չի փորձի հանդես գալ փանատիկոսների ու մարդասպանների պաշտպանի դերում: Շատերը՝ Փարիզից մինչեւ Թել-Ավիվ, եթե նույնիսկ չողջունեն միջուկային հարձակումը, անկասկած չեն դատապարտի այն:

Բացի այդ ԻՊ դեմ միջուկային հարվածը հնարավորություն կընձեռնի Մոսկվային հստակ հարաբերություններ հաստատել Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի դեմ, որոնք օժանդակում են ահաբեկիչներին: Ռուսական ռմբակոծություններին Սաուդյան Արաբիան պատասխանում է իր հին ու կեղտոտ մարտավարությամբ՝ տնտեսական շանտաժով: Հենց արաբական շեյխերի շնորհիվ ռուսական նավթը դարձել է ոչ մրցունակ շուկաներում, իսկ Սաուդյանների կողմից վերահսկվող ՕՊԵԿ-ը չի շտապում կրճատել սեւ վառելիքի հանույթի ծավալներն ու կարգավորել գները:
Ակնհայտ է, որ ռազմական իրադրությունում Մերձավոր Արեւլքի հարուստ նավթահորերի հարեւանությամբ միջուկային զենքի կիրառումն ոչ միայն վայրկենապես կգարգավորի նավթի գներն, այլ նաեւ կսառեցնի արաբների տաք գլուխները, որոնք նոր հարվածներ են նախապատրաստում Ռուսաստանի թիկունքին: Հիշենք, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում:

Միաժամանակ հատուկ զինատեսակների կիառումը թելադրում է ռազմական ու տնտեսական լոգիկան: Ահաբեկիչները կազմակերպված են ցանցային համակարգով: Ինչքան էլ ՌԴ օդուժը ռմբակոծի նրանց դիրքերը, ոչնչացնի հրամանատարական շտաբները, վերջիններս կարողանում են արագ տեմպերով վերականգնել իրենց հենակետերը (չմոռանանք շեյխերի ֆինանսական օժանդակությունն ու թուրքական սահմանի բաց լինելու հանգամանքը):

Տարբեր գնահատականներով, Սիրիայում պատերազմի յուրաքանչյուր օրը Ռուսաստանի համար արժենում է 2,5-3 միլիոն դոլար: Իրավիճակում, երբ Ասադի զորքերը չեն կարողանում ապահովել արագ առաջընթաց՝ շարունակական ռմբակոծությունները դառնում են անիմաստ ու անարդյունավետ:
Կրեմլը որքա՞ն ժամանակ կարող է միջոցներ ծախսել ԻՊ դեմ տեւական պատերազմում: Իհարկե՝ ոչ շատ երկար: Ուստի, առաջնային է դառնում սեղմ ժամկետում պատերազմը հաղթական ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Հնարավո՞ր է արդյոք ահաբեկիչների կենտրոնացման վայրերը վերածել անապատի. Միանշանակ՝այո:

Ժամանակին նմանատիպ գործողություն ծրագրավորում էր իրագործել ԽՍՀՄ-ը Աֆղանստանում: Նախատեսվում էր հատուկ լիցքերով հրթիռակոծել գաղտնի քարանձավներն, որոնցով մոջահեդները զենք ու զինամթերք էին ստանում Պակիստանից: Ծրագրավորվեց ու այդպես էլ չիրագործվեց, իսկ թե հետեւանքներն ինչպիսի եղան, բոլորին է հայտնի:

Հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս վարվել միջազգային իրավունքի նորմերի ու ՄԱԿ-ի կանոնադրության հետ: Սակայն լինենք ռեալիստ. Չէ որ «Պանդորայի արկղը» վաղուց արդեն բացել են ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, երբ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության ռմբակոծում էին Հարավսլավիան, Լիբիան ու Իրաքը:
Արհավիրքն արդեն իրականություն է դարձել, եւ ահաբեկիչների կուտակման վայրերում ատոմային պայթյունը դարձել է անհրաժեշտ ու հրամայական:
Դարձել է այն կետն, որ կօգնի վերջնականապես փակել վառոդի տակառն ու զերծ մնալ առավել սարսափելի պատերազմից:

Նույն շարքից