Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Պարտաճանաչ տոմսերը գնում են, մեկնում Ստրաստբուրգ, շոպպինգի, հետո «պո դոմամ». Ստյոպա Սաֆարյան

analitik.am

«Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ հայկական պատվիրակությունները վեաժողովներում պետք է լինել վերին աստիճանի ակտիվ, ոչ միայն Հայաստանին վերաբերող թեմաների, այլ նաև այն թեմաների մասով, որոնք հետաքրքիր են Եվրոպային:

Նա նշեց, որ ժամանակին ՆԱՏՕ-յում երկու անգամ հաջողվել է կանխել Ղարաբաղի դեմ երկու զեկույցներ՝ չունենալով քվեարկության իրավունք. «Այն շրջանում, երբ ՆԱՏՕ-ն ուզում էր ռուս-վրացական պատերազմի շրջանում պաշտպանել Վրաստանին և ընդունեց Վրաստանի տարածքային ամբողջականացումը ամրագրող զեկույցներ՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի շրջափակման մասով, Ադրբեջանն ուզում էր մտցնել այդ զամբյուղի մեջ Ղարաբաղը, նրանց հաջողվել էր հանդիպել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ, կազմակերպել պատվիրակության այց Բաքու և այլն, բայց այդ բանաձևերը երկու անգամ տապալեցինք և դրանք չմտան օրակարգ:

Նախորդ գումարման խորհրդարանի ընթացքում չի եղել մի դեպք, երբ ընդունվի հակահայկական որևէ բանաձև՝ մանավանդ Լեռնային Ղարաբաղի հետ կապված:

Ի՞նչ է անում հիմա մեր պատվիրակությունը. երբ գալիս է նիստի օրերը, պարտաճանաչ տոմսերը գնում են, մեկնում են Ստրաստբուրգ, հետևում եմ նիստերին, առցանց հեռարձակվում է, դուք երբևիցե չեք տեսնի, որ մեր պատվիրակները ելույթներ ունենան Եվրոպայի համար կարևոր կամ օրակարգային թեմաներով:

Այն զեկույցները, որոնք պատրաստված են Երևանում, պարտաճանաչ կարդում են, հետո ռուսերեն ասած, պո դոմամ, շոպինգի, հետո Երևան: Դրա արդյունքը այն էր, որ անցած աշնանը, երբ քննարկվեցին այդ հակահայկական զեկույցները, ես հասկացա, որ մենք գործ ունենք Եվրոպայում բացարձակ հարգանք չվայելող պատգամավորական կորպուսի հետ»:

Այդ զեկույցների օրակարգ մտնելու մեջ Սաֆարյանը կարծում է, որ մեղավոր են ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներն իրենց անգործությամբ և պասիվությամբ:

«Բանաձևերի կանխելու առաջին քայլը հասկանալի լինելն է: Երկու զեկույցների դեպքում էլ հայկական պատվիրակությունն ընդունել էր բացարձակապես փակուղի տանող ստրատեգիա: Եթե հիշում եք, պատվիրակության ղեկավարը ամենակզբում ոչ միայն մատերի արանքով էր նայում այդ բանաձևերի ճակատագրին, այլ նաև ընտրեցին բոյկոտի ստրատեգիան, միայն քննադատեցին, սա բերեց նրան, որ երկու զեկուցողներ, որոնք լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, հնարավորություն ունեցան պատրաստել զեկույցներն իրենց ուզած ձևով:

Ի նկատի ունենալով, ովքեր են զեկույցի հեղինակները, որոնց համար արդեն նվեր է համագործակցության մերժումը զեկույցի մասով, պետք չէր թողնել, որ նրանք նստեին ու մշակեին իրենց զեկույցը»:

Ըստ Սաֆարյանի, Եվրոպան կփորձի Ադրբեջանին նորից իր դաշտ բերել որևէ զեկույց ընդունելու ճանապարհով, որի կանխման հարցում, այո, մենք ապաշնորհ ենք եղել:

«Կարծում եմ, հայկական պատվիրակության համար որևէ հաղթանակ ապահովելու համար ինչ-որ բան կարվի, զիջումներ կլինեն, բայց հակահայկական զեկույց կընդունվի: Դա կարվի, որ ասեն, տեսեք, նախարարը գնաց, հանդիպեց Եվրոպայի խորհրդի նախագահի հետ, հայկական պատվիրակությունն ասի, որ ինքը ինչ-որ գործ արեց, բայց արդյունքում մենք կունենանք թարմացված մի բանաձև, որին Ադրբեջանը արդեն 10 տարուց ավել է փորձում է հասնել տարբեր ճանապարներով, այժմ կարող է ընդունվել որևէ բանաձև, որը Ադրբեջանին շոյի, հայկական պատվիրակությանն էլ թույլ տա ինչ-որ հաղթանակով գալ Հայաստան: Հայկական պատվիրակությանը թույլ կտրվի ինչ-որ փոփոխություններ անել, Ադրբեջանն էլ, բնականաբար, գոհ կլինի»,- ասաց Սաֆարյանը:

Նույն շարքից