Բիզնես Գլխավոր Տնտեսություն 

Ուղղակի օտարերկրյա ներդրումները դեպի ՀՀ աճել են

analitik.am

Դեռևս նախորդ տարի՝ 2015թ-ին, ՀՀ Կառավարությունը հաստատեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից առաջարկած մի նախագիծ, որը վերաբերում էր օտարերկրյա ներդրումների քաղաքականությանը, այդ քաղաքականության իրագործման սկզբունքներին, ներդրումային բարեփոխումների և այդ ոլորտում օրենսդրական դաշտի մշակման հայեցակարգերին:

Այսօր Անալիտիկ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը: Պարզվում է, որ Հայաստանում 1994թ հետո արտաքին ներդրումների մասին դեռևս որևիցե իրավական ակտ կամ օրենքի փաստաթուղթ չի եղել, որը ցույց կտար ՀՀ արտաքին ներդրումների վերաբերյալ տարեկան հստակ ցուցանիշեր: Սակայն, ինչպես բանախոսը նշեց, վերջին տարիների գլոբալ փոփոխությունների պատճառով ներդրումները եկան առաջին տեղ՝ որպես երկրի տնտեսական մասի անհրաժեշտ գոտի: Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ վարչության պետն ասաց. «ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը դեռևս ունի 9 ամիսների տվյալներ, որի համաձայն՝ օտարերկրյա ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 80 մլն. դոլարի չափով» : Հայաստանում ներդրումներ կատարող երկրների մեջ ինչ-ինչ պատճառներով առավել պասիվ է եղել մեր դաշնակից ու բարեկամ պետության Ռուսաստանի դերակատարաությունը, պարզվում է առավել ակտիվ ներդրումներ են եղել Գերմանիայից, Սինգապուրից, ԱՄԷ-ից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից: Այս ներդրումներն ուղղված են եղել հիմնականում հանքագործության, հիմնային մետաղների արտադրության, էներգետիկայի, մշակվող արդյունաբերության , հեռահաղորդակցության և մանրամեծածախ առևտրի ոլորտներ.« Որոշակի ակտիվություն եղել է նաև անշարժ գույքի շուկայում»,-ավելացրերց նա:

Օտարերկրյա ներդրումների մասով հարկային օրենսգրքում հնարավոր փոփոխությունների և լրացումների հետ կապված Լալայանը նշեց, որ դեռևս այդ ամենը քննարկման փուլում է և դրան կարելի է անդրադառնալ ավելի ուշ, երբ հստակ որոշումներ կլինեն: Իսկ թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ արտաքին ներդրումների վրա կոռուպցիան , բանախոսը պատասխանեց շատ պարզ. «Եթե կոռուպցիա չլինի շատ ավելի լավ կլինի»:

Ասուլիսի ժամանակ թերևս հնչեցին հարցեր նաև այն մասին, որ Հայաստանից ևս լինում է ներդրումային արտահոսք, սակայն կա մի պարզ տրամաբանություն, որ եթե ինչ-ինչ ներդրումներ գալիս են Հայաստան, բնական է, որ Հայաստանից նույնպես կարող է լինել դեպի արտերկիր ներդրումային արտահոսք: «Սա բնական է, հավատացեք, որ արտահոսք լինում է բոլոր երկրներում: Ինչպես ապրանքներն են գնում- գալիս, ինչպես մարդիկ են գնում մի երկրից մյուսը, կապիտալը նույնպես կարող է տեղաշարժվել: Պետք չէ վատ վերաբերվել կապիտալի արտահոսքին»,- եզրափակեց բանախոսը:

Նույն շարքից