Գլխավոր Ռազմական 

Լուծել ԼՂ-ի հակամարտությունը, քանի դեռ այն չի պայթել. New York Times

analitik.am

New York Times-ը վերլուծական հոդված է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ:

Շուրջ երեք տասնամյակ շարունակ Հարավային Կովկասի լեռներում՝ Լեռնային Ղարաբաղ անվամբ հայտնի փոքր տարածքում առկա է Եվրոպայում ամենավտանգավոր չլուծված հակամարտությունը: 1990-ականների սկզբին, հակամարտության արդյունքը եղան ավելի քան մեկ միլիոն փախստականները և շուրջ 20 000 սպանվածները: 1994 թ.-ին, այն բանից հետո, երբ Հայաստանը տարածքային պայքարում ջախջախեց Ադրբեջանին, երկու երկրները ստորագրեցին հրադադար, բայց ոչ խաղաղության համաձայնագրի:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կրկին բռնկվեց անցյալ շաբաթ: Թվում է, թե կողմերից մեկը, ամենայն հավանականությամբ Ադրբեջանը, որոշեց տարածքային որոշ փոխություններ անել: Երկու կողմից տասնյակ զոհեր գրանցելուց հետո երեքշաբթի օրը հայտարարվեց հրադադար, որը, սակայն ,կարող է խախտվել ամեն վայրկայն: Իրավիճակն անկայուն է, և վտանգ կա, որ հակամարտությունը կարող է էլ ավելի սրվել, եթե միջազգային հանրությունը չդադարեցնի այն:

Նոր լարված ղարաբաղյան հակամարտությունն իրական մղձավանջ է։ Հաշվի առնելով երկու կողմերի ունեցած նորագույն զենքերը՝ ամենայն հավանականությամբ տասնյակ հազարավոր երիտասարդներ կզոհեն իրենց կյանքերը։ Արդեն իսկ տարաձայնությունների մեջ գտնվող և համապատասխամաբար Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմական պարտավորություններ ունեցող Ռուսաստանը և Թուրքիան կարող են ներգրավվել պատերազմի մեջ: Տարածաշրջանում ընթացող պատերազմը կարող է նաև ապակայունացնել Վրաստանը, Իրանը և ռուսական Հյուսիսային Կովկասը: Կարող են վտանգվել նաև Կասպից ծովի գազի և նավթի խողովակաշարերը։

Լեռնային Ղարաբաղում վիճակը հիմնականում հանգիստ է եղել՝ բացառությամբ որոշ փոխհրաձգությունների:Միջազգային դիվանագետների մեծ մասն այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում այս ձգձգվող հակամարտությանը՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունը բարդ, սակայն ոչ այնքան վտանգավոր է, ինչպես Կիպրոսինը:Միջազգային հանրության շրջանում հույսը եղել է այն, որ խնդիրը կարելի է այդպես էլ թողնել:

Այդ տեսակետը հարվածի տակ ընկավ վերջին շաբաթվա ընթացքում։ Ավելի քան 20 տարի անց ազգայնական ատելությունը չի նվազել։ Իրականում, տարիների ընթացքում այն հասունացել է երկու կողմերից հնչող պաշտոնական քարոզչության հետևանքով:Միևնույն ժամանակ, հակամարտությունն, ըստ էության, վտանգավոր է դառնում հենց միայն աշխարհագրական դիրքի պատճառով: Հակամարտության արդար լուծումը կպահանջի լուրջ հանձնառություն երկու կողմերից էլ՝գնալ փոխզիջումենրի և ապրել միասին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Ֆրանսիային, Ռուսաստանին և ԱՄՆ-ին, ստեղծված խառնաշփոթը լուծել չկարողանալու համար։ Դա ևս սխալ է: Այո՛, տարիների ընթացքում ավելին կարելի էր անել խնդրի կարգավորման համար, բայց միջնորդները միայն միջնորդում են, նրանք չեն կարող լուծել անհաշտ կողմերի հակամարտությունը:

Դառը ճշմարտությունն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հայտնվել են սեփական ճարտասանության թակարդում, խոստանալով իրենց ժողովրդներին միանշանակ հաղթանակը, որին հնարավոր չէ հասնել:

Նմանօրիանկ գայթակղություն է նաև Ռուսաստանին որպես իրական ոճրագործ դիտարկելը։ Իհարկե, Կրեմլը դեր է խաղացել ԽՍՀՄ-ի փլուզումից առաջացած էթնիկ-տարածքային հակամարտությունները շահարկելու գործում: Եվ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել թե՛ Հայաստանին, և թե՛ Ադրբեջանին: Բայց Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում շատ ավելի թույլ է, քան Վրաստանի սառած հակամարտության դեպքում, էլ չասած Ուկրաինանի մասին: Ռուսաստանը հակամարտության գոտու հետ ոչ մի սահման չի կիսում, տարածքում չունի նաև զորքեր և տարբեր ճանապարհներով աջակցում է երկու կողմերին: Նրա հնարավորությունը՝ կառավարելու այն ամենն ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, սահմանափակ է։

Եթե անգամ հույսի մի նշույլ կա այս դժգույն պատկերում, դա այն է, որ կա խաղաղ կարգավորման գործընթաց, թեև՝ երերուն: Խաղաղության բարդ ծրագրի նախագիծը, որը թվագրվում է 2005թ.-ին, երկու կողմերին էլ խոստանում է նրանց ցանկությունների իրականացում։

Միակ բանը, որ բացակայում է Հարավային Կովկասում, դա քաղաքական կամքն է՝ ներգրավվելու մի ծրագրի մեջ, որը ներառում է թշնամու հետ համաձայնության գալ: Իսկ միջազգային առումով պակասում է այն փաստի ընդունումը, որ չկա հակամարտության լուծման ավելի լավ տարբերակ: Վերջին շաբաթվա ընթացքում, միջնորդներն օգնեցին հաստատել նոր հրադադար: Բայց Լեռնային Ղարաբաղը պահանջում է ավելին, քան պարզապես մաքոքային դիվանագիտություն: Հակամարտության լուծումը պահանջում է համալիր բազմազգ խաղաղապահ գործողություն և համակարգում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև՝լինելու խաղաղության համաձայնագրի միասնական երաշխավորները:

Դա մեծ մարտահրավեր է, բայց աննշան Կովկասում նոր աղետաբեր պատերազմի հեռանկարի ֆոնին: Գերտերությունները կարող են սկսել խաղաղության համաժողով հրավիրել Մինսկում, որն առաջին անգամ կոչ է արվել կազմակերպել 1992 թվականին, բայց այդպես էլ փորձանգամ չի արվել։ Դա ուղերձ կլինի, որ աշխարհն ի վերջո լուրջ է ընդունում այս հակամարտությունը, քանի դեռ չափազանցուշ չէ:

Թարգմանությունը` Անիտա Մարտիրոսյանի

Նույն շարքից